Չարլին և շոկոլադի գործարանը

Ֆիլմի գլխավոր հերոսը Չարլի Բակետն էր՝ աղքատ ընտանիքից մի տղա, ով ապրում էր փոքրիկ տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ, ովքեր գամված էին անկողնուն։ Չառլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում է գտնվում Վիիլի Վոնկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատաել է Չարլիի պապիկը՝ Ջո Բակետը։ Երբ մրցակիցները գողանում են Վիլլի Վոնկայի շոկոլադի գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։

Դրանից հետո, ոչ ոք չտեսավ մարդկանց մտնելը կամ դուրս գալը գործարանից։ Միայն բեռատարներն էին դուրս գալիս գործարանից, որոնք տանում էին շոկոլադե սալիկներով արկղեր։ Եվ ահա մի օր Վոնկան հինգ ոսկեգույն տոմսեր դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և հայտարարեց մրցույթ. այն հինգ երեխաները, ովքեր կգտնեն հինգ տոմսերը կստանան հնարավորություն շրջել գործարանով, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը։ Եվ այդ հինգ ոսկե տոմսից մեկը գտել եր մեր Չարլին։

Այցելության ընթացքում Չարլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուպը։ Երկրորդը Վիոլետտան էր, ով ծամելով երեք ուտեստներից պատրաստված մաստակ, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերնուխա Սոլն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռերից մեկին։ Վերջինը Մայկ Տիվն էր, ում մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չարլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Վոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում հենց շոկոլադի գործարանը։ ԵՎ թույլ տալիս, որը Չարլիի ընտանիքը շոկոլադի գործարանում ապրի ու օգնի պարոն վոնկային աշխատացնել գործարան։

 

Գրքի հեղինակը Ռոալդ դալն է։ Ես հիմա կպատմ եմ Ռոալդ դանի մասին։ Ռոալդ դալը, Նորվեգացի ծագումով անգլերեն գրող, վեպերի հեղինակ, հեքիաթներ և կարճ պատմվածքներ, բանաստեղծ և սցենարիստ: Գրականության բազմաթիվ մրցանակների եւ մրցանակների դափնեկիր: Նրա պատմությունները հայտնի են անսպասելի եզրակացություններով, իսկ մանկական գրքերը `զգացմունքների պակաս, հաճախ` սև հումորով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s