նոյեմբերի 14-20, Ուրարտու. Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորության ձևավորումը

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ձևավորվում և հզորանում է մի նոր թագավորություն, որ մեծ դեր է խաղացել Հայաստանի և համաշխարհային պատմության մեջ։ 

Վանի թագավորության անվանումը տարբեր աղբյուներում

Այս երկիրը տարբեր անվանում ունի։ Աստվածաշնչում այս երկիրը անվանվում է Արարատ, ասորեստանցիները այն անվանել են Ուրարտու, Նաիրի, իսկ տեղացիներն այն անվանել են Բիայնիլի։

Պետական կառուցվածքը

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները

Վանի թագավորության արքայացանկ , իրենց գործունեությունը

Ասորական աղբյուրներում Արամեից հետո Հայաստանի արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը։ Վերջինս հիմնադրել է Տուշպա —Վան մայրաքաղաքը, որի ստեղծման մասին թողել է միանման մի քանի արձանագրություն։ Հայտնի է, որ Ք․ ա․ 833 թ․ նրա զորքերը հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-րդի դեմ։ Սարդուրիին հաջորդում է Իշպուինի արքան (Ք․ ա․ 825-810 թթ․)։ Վանի թագավորությունը հատկապես հզորացավ Մենուա թագավորի օրոէ Ք․ ա․ 810-786 թթ․ ։ Նրա օրոք կառուցվեց 72 կմ․ երկարություն ունեցող ջրանցքը ՝ Շամիրամի ջրանցք։ Նրա օրոք Հայկակն լեռնաշխարհի մեծ մասը միավորվեց մեկ պետության մեջ, իսկ նրանք ովքեր չմտան, հարկ էին վճարում Վանի թագավորությանը։ Վանի թագավորության աննախադեպ հաջողությունները սկսվեցին Արգիշտի 1-ինի օրոք Ք․ա․ 786-784 թթ․։ Արգիշտին հիմնեց նոր բնակավայր Էրեբունին (Ք․ ա․ 782 թ․) դարձավ մայրաքաղաք։ 6 տարի անց նա հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը։ Վանի թագավորության հզորացումը շարունակվեց նաև նրա որդու՝ Սարդուրի 2-րդի օրոք ՝ Ք․ ա․ 764-735 թթ․ ։ ՎԱնի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը և շարունակեց պահպանել իր դիրքերը հաջորդ թագավորների օրոք։ Ռուսա 1-ինին հաջորդեց Արգիշտի 2-րդը, իսկ նրան Ռուսսա 2-րդը (Ք․ ա․ 685-645 թթ․)։ Ռուսսան հայտնի է Թեյշեբանի (Կարմիր բլուր) քաղաքի կառուցմամբ ՝ ներկայիս Երևանի տարածքում։

Զինված ուժերը

Կարևոր էին ռազմական բարեփոխումներ, որի արդյունքում հասարակ ժողովրդից կազմված աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։
tushpa-van

Մշակույթը

Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծոտաճարը։  Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա։ Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։  Էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևակը։ Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»: Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ Այն հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810 թթ․) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786 թթ․) օրոք։ 

Վանի թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես՝ մետաղագործությունը։ Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ 

 

Հոգևոր ընկալումը

Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրում նաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նոր կրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ։ Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով։ 

 

Վանի թագավորության նշանակությունը Հայասատնի պատմության մեջ։

Վանի թագավորության օրոք վերացվեցին համադաշնությունները և ստեղծվեց միակենտրոն հզոր պետականություն, որը հետագայում փոխանցվեց Երվանդունիներին, Արտաշեսյաններին։ Ստեղծվեց հսկայական մշակույթ, որը հետագայում իր զարգացումն ապրեց Հայաստանում։

Ստորև ներկայացված է Վանի թագավորության (Արարատյան թագավորություն, Ուրարտու, 859 մ.թ.ա.-585 մ.թ.ա.) արքաների ցանկը՝ ըստ հերթականության։

Արքայի անունը Անվան տարբերակները Հոր անունը Թագավորության տարիներ Մանրամասներ
Արամե Արամ, Արամու, Արամա 859-843 Վանի թագավորության առաջին հիշատակվածարքան
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Լուտիպրի արքայի որդին 835-825 Վանի թագավորությանհզոր արքաներիհարստության հավանական հիմնադիրը։
Իշփուինի Իշվուին, Իսպոուին Սարդուրի Ա արքայի որդին 825-810 Սկզբում իշխել էմիահեծան, ապա որդու՝ Մենուայի հետմիասին։
Մենուա Մինուա Իշփուինի արքայի որդին 810  —  786 Ընդարձակել է Վանի թագավորությանտարածքը, ստեղծելլայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա Արգիստ Մենուա արքայի որդին 786  —  764 Արգիշտի Ա-ի օրոքՎանիթագավորությունն իր հզորության

գագաթնակետին էր

հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։

Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Արգիշտի Ա արքայի որդին 764  —  735 Սարդուրի Բ-նընդարձակել էմիապետության

սահմանները,

հզորացրել բանակը։

Ռուսա Ա Ռուշա, Ուրսա, Վեդիպրի Սարդուրի Բ արքայի որդին 735-710-ական
Արգիշտի Բ Արգիստ Ռուսա Ա արքայի որդին 710-ական-685
Ռուսա Բ Ռուշա, Ուրսա Արգիշտի Բ արքայի որդին 685-645
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Ռուսա Բ արքայի որդին մոտ. 643
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Սարդուրի Գ արքայի որդին մոտ. 625  —  620
Էրիմենա Արաման մոտ. 620  —  605
Ռուսա Գ Ռուշա, Ուրսա Էրիմենա թագուհու որդին մոտ. 605  —  595
Ռուսա Դ Ռուշա, Ուրսա Ռուսա Գ արքայի որդին մոտ. 595  —  585
Реклама

English 19-23

Lesson 1

Hometask: ex. 2d page 69,ex.6 page 70 ex.8 b,c page 71

17.11.2018

17. 11.

8-b, c

Lesson 2

Hometask: ex. 3b,c page 75

3 d, c

Extra tasks for early finishers:

  1. Say what you can do or can’t do. Choose can or can’t according to you.
    a. I can  speak Chinese.
    b. I can’t sing very well.
    c. I can’t run 20 kilometres.
    d. I can ride a bicycle.
    e. I can play basket.
    f. I can swim.
    g. I can understand my teacher of English.
    h. I cant dance “sevillanas” (flamenco).

2. Choose can or can’t according to the situation:
Example: She can’t answer the phone now; she is not at home.
a. I know the answer; I can answer the question now.
b. She is good at the piano; she can play the piano very well.
c. This test is very difficult; I can’t answer any question.
d. Maria can speak English but she can’t speak French.
e. You can sleep today because you are very nervous.
f. Juan can play tennis very well; he is a good tennis player.

3. Write the following words in order:
a. milk can please I the have?               Can I have the milk, please?
b. school can’t to she go.                        She can’t go school.
c. languages can other speak she?       Can she speak other languages?
d. can’t he letter a write.                         He can’t write a letter.
e. you under can’t water the run.         You can’t run under the water.
f. vegetarian she because meat eat she’s can’t a.    She can’t eat meat because she’s a                                                                                                          vegetarian.
g. come on Sunday to they lunch can.     They can come to lunch on Sunday
h. have we taxi a can?                                Can we have a taxi

Ինքնաստուգում

1.Տրված կոտորակներից առանձնացրու՛ տասնորդական կոտորակները .

-10/1, 4/5 1/2, 2/10, 3/1010, 4/100, 25/1000
2.Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը.

ա) 456,23 բ) 10,656

Ա) 4-ը հարուրյակ է, 5-տասնավոր, 6-հարերորդական,
Բ) 10-տասնորդական, 0-միավոր, 6-հարյուրերորդական, 6-միավոր, 5-տասնորդական, 6-միավոր

3.Տասնորդական կոտորակները գրի՛ր դիրքային գրառման տեսքով.

3/10, 4/100, 5/1000, 68/10, 74/10, 1/10000,
0,3; 0,0, 0,005, 0,68, 0,74, 0,0001

4.Կատարե՛ք բազմապատկում կամ բաժանում

ա) 65,103 ⋅ 10=651,03 բ) 7,393 ⋅ 10000=73930 գ) 15,3:10=1,53 դ) 0,01:100=0,001

5.Կատարե՛ք գումարում կամ հանում

3,2+1,5=4,7 4,12+5,17=9,29 7+145,58=152,58
32,9-12,8=20,1 48,28-13,28=35 158 -46,04=111,96

-25+58=33 -68-56=-124 -69+89=20 -100-(-36)=-64

6.Հաշվե՛ք

ա) |– 5| + |41|=46

բ) |– 51*3| + |– 40|=193

գ) |– 15| · |– 21|=315

7.Ապրանքի գինը նախ իջեցվել է 30%-ով, ապա՝ ևս 20 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 9000 դրամ։

9000:100×30=2700

9000:100×20=1800