Մուսասիր

 

Մուսասիր (ԱրդինիՄուծածիրԱրդա աստծո քաղաքՄուզասիր), հայկական‌ քաղաք Հնագույն Հայաստանում, Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում։

Մուսասիրը, ինչպես նաև Մուսասիր երկրամասը Վանի թագավորությունից անջատվել ու գրավվել, ապա ավերվել է Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-իկողմից մ.թ.ա. 714 թվականին։

Հայոց արևելյան՝ Մանայի և հարավային՝ Կորդուքի կողմնակալ իշխանությունների դիմադրությունը կոտրելուց հետո Սարգոն II-ը անարգելք՝ Մեծ Զավ գետի Աղբակ վտակի հունով մտնում է Հայոց միջնաշխարհի հարավարևելյան Վասպուրականի տարածքը և Մեծ Աղբակ գավառից առաջ շարժվելով, գրավում Կուղխանովիտ (Կադուլանիա կամ Կալանիա) գավառի Կուղխան բերդը ու շրջակայքը ենթարկում ավարի, որից հետո Խոշաբ գետի հունով իջնում Վանա լճի հարավային ափամերձ տարածքները և ավերում Ռշտունիք և Երեիարք (Ուայավ կամ Ուայաիս) գավառները: Հայոց միջնատարածքի հարավարևելյան տարածքները թալանելուց հետո Սարգոն II-ը մոտիկանում է Հայոց հարավարևմտյան (Աղձնիք) կողմնակալ  իշխանությանը, որի գահերեց իշխան Հանզուն (հավանաբար հայկական տարբերակով՝ Ընձաք) երկիրն ավերումից փրկելու համար նրան հայտնում է իր հպատակությունը և հարկեր տալիս: Չբավարարվելով եղած ավարով Սարգոն II-ը իր զենքն ուղղում է անպաշտպան մնացած Մոկաց աշխարհի Մոկք-Առանձնակ (Մուծածիր-Արդիշի կամ Մուսասիր-Արդինի) գավառում գտնվող Հայոց գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարին: Տեղեկանալով Ասորական արքայի դեպի Մուսասիր արշավելու մասին՝ Մուսասիրի գլխավոր քուրմ ՈՒրզանան (հավանաբար՝ Ազարիա), իր քրմերի հետ բարձրանում և պատսպարվում է Առնոս (Ալլուրիա) լեռան ծերպերում, որից հետո Հայոց գլխավոր տաճարը ենթարկվում է բարբարոս Ասորական զինվորների վայրագ թալանին ու գերևարմանը: Լսելով Մուսասիրի համայնադից տաճարի կործանման ու վիթխարի հարստությունների կողոպտման մասին՝ ՈՒրշա Ա-ն (հավանաբար Հայոց մոտ տարածված Առուշան անվան հին ձևն է) ինքնասպան է լինում:

Մուսասիր
Musasiri tajar.jpg

Խալդի աստծուն նվիրված տաճարը Մուսասիրում (վերակազմություն)
Մուսասիրը գտնվում է Իրաքում

Մուսասիր
Գտնվում է Վանի թագավորություն
Կառուցվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակ
Շինության ձևը ամրոց-բերդաքաղաք
Կառուցել է Հայտնի չէ
Շինարար Հայտնի չէ
Ներկա վիճակը Անմխիթար

Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 879 թվականին, Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ Բ-ի (մ․թ․ա․ 883-859) Նեմրութ լեռան տարածքում թողած սեպագիր արձանագրությունում։

Մուսասիրը եղել է Վանի թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը, որտեղ կառուցվել էր Խալդի աստծո և նրա կնոջ՝ Բագբարտուի տաճարները, որը ուխտատեղի է եղել հայերի և ասորիների համար։

Реклама