Նախագիծ 1 | Աշխարհագրություն

  • Ներկայացնում ենք աշխարհագրության ձևավորման պատմությունը

Աշխարհագրության մասին կարևոր նյութ է պարունակաում Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ տրված են տեղեկություններ այն ժամանակ հայտնի աշխարհի, հատկապես Հայաստանի և հարևան երկրների աշխարհագրական տեղադիրքի, բնության և բնակավայրերի մասին։ 6-րդ դարի սկզբին Հայաստանում ստեղծվեց վաղ միջնադարի աշխարհագրության եզակի գործերից մեկը՝ «Աշխարհացոյցը»։ Աշխարհագրական առաջադեմ գաղափարներ շարադրեց Անանիա Շիրակացին, որն իր աշխատություններում տվել է Երկրի գնդաձևության գաղափարը, մակնթացություններնու տեղատվություններն համարել Լուսնի ձգողության ուժի հետևանք։

Աշխարհագրությունն բուռն զարգացում ապրեց հատկապես XV-XVII դարերում՝ Աշխարհագրական մեծ հայտնագործություններ շրջանում։ XVII-XVIII դարերում կատարելագործվեցին հետազոտության մեթոդները, ստեղծվեցին նոր գործիքներ։ XVIII-XIX դարերում Վենետիկի՝ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունում ստեղծվեցին մենագրություններ՝ Աշխարհագրության և պատմական Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ։ XIX-XX դարերում աշխարհագրական միտքը զարգացավ նաև Անդրկովկասում։

1843-1844 թվականներին Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց առաջին օդերևույթական դպրոց կայանը, որի տվյալների հիման վրա 1846 թվականին գրեց «Երևանի օդի ջերմաստիճանը» հոդվածը։ Նա մի շարք հոդվածներում տեղեկություններ տվեց Հայաստանի գավառների աշխարհագրության մասին։

  • Ներկայացնում ենք մայրցամաքների ձևավորման աշխարհագրությունը։

Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ գերպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։

  • Խմբային աշխատանքի միջոցով պատրաստում ենք զեկույց կատարված աշխատանքի վերաբերյալ