Архив рубрики: Без рубрики

«Our colourful world»

Տեկստ

Վիդեոֆիլմ

 

My planet

My planet’s name is Earth. My planet is yellow, green, red, pink and blue. There are everything-animals, trees, flowers, birds and robots and very interesting things .The animals are brown and grey. The see is blue, the sun is yellow, the forest is green, flowers are red, pink, yellow . There are tigers, lions, horses, snakes, wolves and sharks in my planet.

Реклама

ԻՄ ՍԻՐԱԾ ԿԵՆԴԱՆԻՆ

Իմ սիրած կենդանին շունն  է: Տեսակը Լաբրադոր: Ես ամենաշատը սիրում  եմ շան այդ տեսակը, որովհետև նա բարի է, շատ սիրուն է, խելացի է, նա շատ է սիրում խաղալ  մարդկանց  հետ և լսում է բոլոր հրամանները:

 

125556107_5_261x203_reproduktor-mlch-i-ch-pldrago-sitkowski-bor-fci-wielkopolskie_rev002

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

20170901_091244.jpg

Ամառային արձակուրդին ես շատ էի կարոտել իմ ընկերներին և անհամբեր սպասում էի սեպտեմբերի մեկին: Դպրոց մտնելով՝ ես տեսա ընկերներիս և ընկեր Թամարային ու ծաղիկներս տվեցի նրան: Մենք արեցինք ընդհանուր պարապմունք, որտեղ հնչում էին տարբեր երգեր և մենք պարում էինք:Հետո գնացինք դասարան, որտեղից կանչեցին դահլիճ և մենք սկսեցինք խոսել, թե ինչպես ենք անցկացրել ամառային արձակուրդնե

Կարդում ենք մեր ընկերների նյութը

Վառվել սիրուց և գեղեցկությունից…իմ պայծառ գույն

1. Ի՞նչ սկզբունքով ընտրեցիք նյութը

 

Գ. Նյութի թեման էր ինձ հետաքրքիր

2. Ինչի՞ մասին էր նյութի մեջ խոսվում:-Արևի

3.Փորձեք բնութագրել այդ նյութը գրող մարդուն, ըստ ձեզ նա ինչպիսի՞ն կլինի:-ճանփորդող, գովող, զարմանցող, շատ էր սիրում ստեղծագործել։

 

 

Հայաստանի մայրաքաղաքները

Տուշպավան

հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին։

 

Երևան

Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։

 

Արմավիր

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնւում է Երասխի ձախ ափին, Արարատեան դաշտում։ Մովսէս Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության «Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ»։ Արարատեան կամ Վանի թագավորության /Ուրարտական/ շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Վանի-Արարատյան /Ուրարտական/ պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 331թ. դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսէս Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։

 

Շիրակավան

գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։

 

Երվանդաշատ

Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով։

Վայոց ձորի տեսարժան վայրեր

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

 

 

Գնդեվանք

Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։  Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով:

 

 

Նորավանք

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինն է (1339թ)։ 17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։  Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:

 

 

Ջերմուկի մեծ  ջրվեժ /ջրահարսի վարսեր/ 

Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը:Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: