Լեզվական գործունեություն

Հոկտեմբերի ինին, երեքշաբթի
դասարանական

երկերեսանի, կեղծավոր,երեսպաշտ, շողոքորտ։
խոշոր, հոկա մեծահռչակ, մեծ, ահռելի,վիթխարի։
առատ, պտղաբեր, բերրի, բարեբեր, աժդահա։
անվանի, արգավանդ, նշանավոր, հանրածանոթ, հանրաճանաչ։
բեղուն, երևելի, չալպտուրիկ, ականավոր,խայտաբղետ։
դժբախտ, չարաբախտ, անբախտ, տարաբղետ, ապերջանիկ։
դժգոհ, թշվառ, խարխուտ, դժկամ, փնթփնթան։
հին, հինավուրց, հնօրյա, հնամենի, վաղեմի։
անկայուն, անհաստատ, երերուն, դողդոջուն։
դիմացկուն, պինդ, ամուր, տոկուն։

Շրջել,շրջագայել,թափառել,պտտել
Կողոպտել,թալանել,գռփել,գողանալ,հափշտակել
Ցնորվել,խենթանալ,գժվել,ցնդել,հիմարանալ,խելագարվել
Հեծկլտալ,ողբալ,լալ,արտասվել,հեկեկալ
Մտորել,մտածել,մտմտալ,խորհել,խորհրդածել

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Читать далее

Վաճառականի խիղճը

1․պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:

Լինում է չի լինում, մի գյուղացի։ Նա իր որդու հետ գնում է մի վաճառականի մոտ, որպեսզի որդուն աշակերտ տա։ Նա մտնում է մի հարուստ վաճառականի մոտ և հինգ տարով որդուն աշակերտ է տալիս։

2․Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:

3.Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:

 

4.Կցանկանայի՞ք նմանվել, պատասխանը հիմնավորե՛ք:

Ոչ, որովհետև իմ կյանքը ինձ ավելի հարմար է։

5.Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:

Գիքորը

Պապն ու թոռը

Ստեփան Զորյան Պապն ու թոռը

Ինչպիսի՞ն էր Եփրեմ պապը, նկարագրի՛ր նրա

ա) արտաքինը- Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը՝  Աստղիկին, և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

բ) բնավորությունը- Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Ինչպիսի՞ն էր Աստղիկը, նկարագրի՛ր նրա բնավորությունը, արտաքինը:

 

Դուրս գրի՛ր պատմվածքից այն հատվածը, որը

ա) ամենահուզիչն է- Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

բ) ամենագեղեցիկը— Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռքը թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

Դուրս գրի՛ր այն հատվածերը, որոնցում Աստղիկը պապին նկարագրելիս համեմատում է բնության հետ: 

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Պատմվածքի երրորդ պարբերությունից դուրս գրի՛ր դիմավոր բայերը՝ նշելով դեմքը՝ ով է կտարում գործողությունը, թիվը՝ քանիսն են կատարում գործողությունը:

Պատմվածքից դուրս գրի՛ր կարմիրով ընդգծված բայերը և նշի՛ր՝ ինչպիսի բայեր են: Գրի՛ր այդ բայերի ուղիղ ձևերը:

հասած-հարակատար դերբայ, Հասնելի

կանաչած-կանաչ գույն տված

ընկած-հարակատար դերբայ, Ընկնել

տված-ուրիշի տվածը

հասակն առած-բոյով

հնձած-հնձել են

պայծառացած-ածական, պայծառ

ձեռք-ձեռքի տված- ձեռքերը բռնած

Նստած- հարակատար դերբայ, Նստել

Ծածկած- ծածկել ներգործական բայ

Գրկած- գրկել ներգործական բայ

մեռած-մահացած, գոյական

Դաս 53

1.Լուծիր հավասարումը:

ա) 8x + 3 = 14

X=11/8

բ) 3x – 57 = 88,

X=145/3

գ) 60+2x = 120 – x,

դ) 3x + 7 = 11,

ե) (+8) ⋅ x + 1 = +1,

զ) (–6) ⋅ x – 7 = –25

2.Կատարիր  գործողությունը.

ա) 1000 ։ 0,2=5000

բ ) -12,96 ։ 0,3=43,2

գ) 8,8 : 2,2,

դ) 169 ։ 1,3 ,

ե) 1:4

զ) 302 : 0,2

3.Կատարիր  գործողությունները.

Ա)(3/2+5/7)x3=93/14

Բ)(1/6+3/2)x2=20/6

4.Կատարի’ր  գործողությունը.

ա) 6,251 ⋅ 2=12,502

բ) 1,4 ⋅ 0,001=0,0014

գ) 7,86 ⋅ 1,2,

դ) 0,5×0,2

ե) -0,1x(-1,4)

զ) -3 x 0,0002

5.Խանութ են բերել 4 տ կաղամբ և 1600 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից  են ավելի շատ վաճառել :

4000:100×40=1600

1600:100×20=320

4000-1600=2400

1600-320=1280

2400>1280

6.Հաշվիր՝

Ա)(+20.3/10)-(-8.1/4)=28.11/20

Բ)(+14.7/9)-(-28.8/9)=43.2/3

7.Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0

դ) (+3) · (+9) > (+8) · (–7),

բ) (–8) · (+6) < 0,

ե) (–14) · (–12) > (–10) · (+2),

գ) (+16) · (–5) < 0,

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

8.Կատարե՛ք գործողությունները.

ա) (–21) · (|–4| + |–18|)=462

գ) (|–2|-|+4|) ։ (–1)=-1

բ) (–13) · (–5) – (–2) · |–1|)=63

դ) (|–19|+|–11|) ։ (18–(–|8|)=3

Լուծիր համակարգը՝

Ա)X-3.1/4=5.11/12

Բ)X+2.2/3=7.8/9

Գ)2/9xX=6/13

Դ)15/8xX=3/22

Լուծիր խնդիրը՝

Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

Короткое одеяло | Կարճ ծածկոցը

Сшила старуха мужу одеяло, только получилось оно короткое, и всю ночь у него мёрзли ноги.

Решила старуха исправить дело. Отрезала верхнюю часть одеяла и пришила вниз. А затем подумала и проделала это ещё раз, и отдала мужу.

— Я удлинила одеяло сразу на два куска.

Ничего не ответил старик. А что тут скажешь, если одеяло удлинялось дважды? Ноги, правда, у него по-прежнему мёрзли.

Պառավը գործեց ամուսնու համար մի ծածկոց, բայց այն ստացվեց կարճ, և ամբողջ գիշեր ամուսնու ոտքերը սառում էին։

Պառավը որոշեց ուղղել ծածկոցը։ Կտրեց ծածկոցի վերևի մասը և կպցրեց նեքևի մասին։ Իսկ հետո մտածեց և էլի այդպես արեց և տվեց ամուսնուն։

-Ես երկարացրել եմ ծածկոցը միանգամից երկու մասով։

Ծերուկը ոչինչ չպատասխանեց։ Իսկ ի՞նչ կասես, եթե ծածկոցը երկարացվել է երկու անգամ։

Ոտքերը, շարունակում էին սառել առաջվա պես։

 

Մեծ ճշմարտությունը

Մեծ ճշմարտությունը

  • Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր Ավ. Իսահակյանի «Մեծ ճշմարտությունը» առակի վերաբերյալ կամ կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ առակ, պատմվածք, բանաստեղծություն, կազմե՛ք նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել:

1. Ի՞նչ էր սարքում հարուստ մարդը

2. Հարուստ մարդը ի՞նչ հրամաններ էր տալիս։

3. Թշնամին ո՞ր քաղաքը մտավ։

4. Շենքը կառուցելը ամիսներ տևեց, թե՞ տարիներ։

5. Ինչպես էր իրեն զգում նախկին հարուստը բանվորի կարգավիճակում։

  • Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  1. Հարուստ մարդը  շենք  էր սարքում։
  2. Որ աշխատողները ավելի արագ աշխատեն։
  3. Թշնամին մտավ այն քաղաք, որտեղ ապրում էր հարուստ մարդը։
  4. Այդ շենքը կառուցելը տարիներ տևեց։
  5. Նա իրեն շատ վատ և ստորացված էր զգում։
  • Ընդգծված հատվածները կետադրե՛ք:

Բայց հարուստ մարդուն թվում է թե գործը շատ թույլ է առաջ գնում շենքը շատ դանդաղ է բարձրանում-Բայց հարուստ մարդուն թվում է, թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը շատ դանդաղ է բարձրանում։

Եվ սրտնեղում է հարուստ մարդը խիստ հրամաններ է արձակում որ եռանդուն աշխատեն չդանդաղեն չծուլանան-Եվ սրտնեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ արձակում, որ եռանդուն աշխատեն, չդանդաղեն, չծուլանան։

Եղավ որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը ուր ապրում էր մեծահարուստ մարդը-Եղավ, որ տարիներ հետո, թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապրում էր մեծահարուստ մարդը։

Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա-Ե՞րբ պիտի եկեղեցու երկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա։