Կարդալ բայը չի սիրում հրամայական

Առաջադրանքներ

ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

Երբ հետաքրքիր գիրք ես կարդում, կամ շփվում ես քեզ համար սիրելի մարդու հետ, չես զգում, թե ինչպես է անցնում ժամանակը։

  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:

Երբ մարդիկ սիրում են, չեն ասում՝ ժամանակ չունեմ սիրելու։ Այդպես էլ ընթերցանության համար չպետք է ժամանակ խնայել։

  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Եթե մարդն ապրում է, խելացի է, ուրեմն պետք է ժամանակ տրամադրի կարդալուն։

  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Մարդն ինքն է որոշում գիրք կարդա, թե՞ ոչ։

բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Կարդալ բայը չի սիրում հրամայական-կարդալու համար պետք չէ հրամայել, ամեն մարդ ինքը պետք է գտնի ժամանակ ընթերցելու և կրթվելու համար։

Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ կարող է ժամանակ տրամադրել գիրք կարդալուն, քանի որ գրքի տված գիտելիքները ոչ մի տեղից չես կարող ստանալ։

գ)Իսկ ի՞նչ է սիրում կարդալ բայը: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Իմ կարծիքով կարդալ բայը սիրում է ածական, օրինակ՝ հաճույքով կարդալ, սիրով կարդալ։

դ) Էլ ի՞նչ չի սիրում  կարդալ բայը, լրացրո՛ւ միտքը՝ «Կարդալ բայը չի սիրում …»: Ստացված միտքը դարձրո՛ւ վերնագիր և նոր պատումում գրի՛ր:

Կարդալ բայը չի սիրում ստիպողականություն 

 

Մարդկանց չի կարելի ստիպել, որ գրքեր կարդան։ Օրվա ընթացքում մարդիկ իրենք պետք է ժամանակ գտնեն կարդալու, գիտելիքներ ստանալու համար։ Չէ՞ որ ասում են գիրքը հրաշքների աշխարհ է։ Գիրք կարդալով մարդիկ կարող են տեղեկանալ, թե աշխարհում ինչեր կան, թե ինչպես են ապրում օտարները։ Գիրքը մարդու ընկերն է։

 

ՊԱՏՄՎԱԾTՔԸ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Իմ ամառային հանգիստը

Ես օգոստոսին գտնվում էի Վրաստանում և այնտեղ էի հանգստանում։ Մի օր, երբ ես լողում էի Սև ծովում, տասը հատ ալիք իրար հետևից եկան,  և ես ու երկու եղբայրներս սկսեցինք խեղդվել։ Մեր բախտը բերեց, որովհետև իմ մեծ եղբայրը մոտակայքում էր։ Ինձ և իմ երկու եղբայրներին շալակեց և հասցրեց ափ։ Մի դեպք էլ պատմեմ։ Ես էլի լողում էի ծովում, և ինձ ալիքները տանում էին ձախ կողմ,ու ես չէի ընկալում, որ ես ձախ կողմում եմ։ Երբ ես նայում էի ափին, տեսնում էի, որ շատ հեռու եմ և սկսում եմ մոտենալ ափին, ոչ թե գնալ ձախ։ Իսկ ես չգիտեի, որ ափի մոտ կան շատ սուր քարեր։ Ես կանգնեցի  3 սուր քարերի վրա և ոտքս ճղեցի։ Բայց կարողացա դուրս գալ ջրից։

8bceb04c-f06c-404a-9bf2-4224f09abb5c.jpg

Նկարը վերցրած է այստեղից-http://www.saravoyage.am/am/ms/114/

Լեզվական գործունեություն

Հոկտեմբերի ինին, երեքշաբթի
դասարանական

երկերեսանի, կեղծավոր,երեսպաշտ, շողոքորտ։
խոշոր, հոկա մեծահռչակ, մեծ, ահռելի,վիթխարի։
առատ, պտղաբեր, բերրի, բարեբեր, աժդահա։
անվանի, արգավանդ, նշանավոր, հանրածանոթ, հանրաճանաչ։
բեղուն, երևելի, չալպտուրիկ, ականավոր,խայտաբղետ։
դժբախտ, չարաբախտ, անբախտ, տարաբղետ, ապերջանիկ։
դժգոհ, թշվառ, խարխուտ, դժկամ, փնթփնթան։
հին, հինավուրց, հնօրյա, հնամենի, վաղեմի։
անկայուն, անհաստատ, երերուն, դողդոջուն։
դիմացկուն, պինդ, ամուր, տոկուն։

Շրջել,շրջագայել,թափառել,պտտել
Կողոպտել,թալանել,գռփել,գողանալ,հափշտակել
Ցնորվել,խենթանալ,գժվել,ցնդել,հիմարանալ,խելագարվել
Հեծկլտալ,ողբալ,լալ,արտասվել,հեկեկալ
Մտորել,մտածել,մտմտալ,խորհել,խորհրդածել

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Читать далее «Լեզվական գործունեություն»

Վաճառականի խիղճը

1․պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:

Լինում է չի լինում, մի գյուղացի։ Նա իր որդու հետ գնում է մի վաճառականի մոտ, որպեսզի որդուն աշակերտ տա։ Նա մտնում է մի հարուստ վաճառականի մոտ և հինգ տարով որդուն աշակերտ է տալիս։

2․Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:

3.Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:

 

4.Կցանկանայի՞ք նմանվել, պատասխանը հիմնավորե՛ք:

Ոչ, որովհետև իմ կյանքը ինձ ավելի հարմար է։

5.Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:

Գիքորը

Պապն ու թոռը

Ստեփան Զորյան Պապն ու թոռը

Ինչպիսի՞ն էր Եփրեմ պապը, նկարագրի՛ր նրա

ա) արտաքինը- Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը՝  Աստղիկին, և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

բ) բնավորությունը- Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

Ինչպիսի՞ն էր Աստղիկը, նկարագրի՛ր նրա բնավորությունը, արտաքինը:

 

Դուրս գրի՛ր պատմվածքից այն հատվածը, որը

ա) ամենահուզիչն է- Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։

Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։

— Աստղիկ։

— Ի՞նչ է, պապի։

— Ինձ տար բաղը։

— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։

— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…

բ) ամենագեղեցիկը— Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռքը թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։

Դուրս գրի՛ր այն հատվածերը, որոնցում Աստղիկը պապին նկարագրելիս համեմատում է բնության հետ: 

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։

Պատմվածքի երրորդ պարբերությունից դուրս գրի՛ր դիմավոր բայերը՝ նշելով դեմքը՝ ով է կտարում գործողությունը, թիվը՝ քանիսն են կատարում գործողությունը:

Պատմվածքից դուրս գրի՛ր կարմիրով ընդգծված բայերը և նշի՛ր՝ ինչպիսի բայեր են: Գրի՛ր այդ բայերի ուղիղ ձևերը:

հասած-հարակատար դերբայ, Հասնելի

կանաչած-կանաչ գույն տված

ընկած-հարակատար դերբայ, Ընկնել

տված-ուրիշի տվածը

հասակն առած-բոյով

հնձած-հնձել են

պայծառացած-ածական, պայծառ

ձեռք-ձեռքի տված- ձեռքերը բռնած

Նստած- հարակատար դերբայ, Նստել

Ծածկած- ծածկել ներգործական բայ

Գրկած- գրկել ներգործական բայ

մեռած-մահացած, գոյական

Короткое одеяло | Կարճ ծածկոցը

Сшила старуха мужу одеяло, только получилось оно короткое, и всю ночь у него мёрзли ноги.

Решила старуха исправить дело. Отрезала верхнюю часть одеяла и пришила вниз. А затем подумала и проделала это ещё раз, и отдала мужу.

— Я удлинила одеяло сразу на два куска.

Ничего не ответил старик. А что тут скажешь, если одеяло удлинялось дважды? Ноги, правда, у него по-прежнему мёрзли.

Պառավը գործեց ամուսնու համար մի ծածկոց, բայց այն ստացվեց կարճ, և ամբողջ գիշեր ամուսնու ոտքերը սառում էին։

Պառավը որոշեց ուղղել ծածկոցը։ Կտրեց ծածկոցի վերևի մասը և կպցրեց նեքևի մասին։ Իսկ հետո մտածեց և էլի այդպես արեց և տվեց ամուսնուն։

-Ես երկարացրել եմ ծածկոցը միանգամից երկու մասով։

Ծերուկը ոչինչ չպատասխանեց։ Իսկ ի՞նչ կասես, եթե ծածկոցը երկարացվել է երկու անգամ։

Ոտքերը, շարունակում էին սառել առաջվա պես։

 

Մեծ ճշմարտությունը

Մեծ ճշմարտությունը

  • Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր Ավ. Իսահակյանի «Մեծ ճշմարտությունը» առակի վերաբերյալ կամ կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ առակ, պատմվածք, բանաստեղծություն, կազմե՛ք նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել:

1. Ի՞նչ էր սարքում հարուստ մարդը

2. Հարուստ մարդը ի՞նչ հրամաններ էր տալիս։

3. Թշնամին ո՞ր քաղաքը մտավ։

4. Շենքը կառուցելը ամիսներ տևեց, թե՞ տարիներ։

5. Ինչպես էր իրեն զգում նախկին հարուստը բանվորի կարգավիճակում։

  • Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  1. Հարուստ մարդը  շենք  էր սարքում։
  2. Որ աշխատողները ավելի արագ աշխատեն։
  3. Թշնամին մտավ այն քաղաք, որտեղ ապրում էր հարուստ մարդը։
  4. Այդ շենքը կառուցելը տարիներ տևեց։
  5. Նա իրեն շատ վատ և ստորացված էր զգում։
  • Ընդգծված հատվածները կետադրե՛ք:

Բայց հարուստ մարդուն թվում է թե գործը շատ թույլ է առաջ գնում շենքը շատ դանդաղ է բարձրանում-Բայց հարուստ մարդուն թվում է, թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը շատ դանդաղ է բարձրանում։

Եվ սրտնեղում է հարուստ մարդը խիստ հրամաններ է արձակում որ եռանդուն աշխատեն չդանդաղեն չծուլանան-Եվ սրտնեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ արձակում, որ եռանդուն աշխատեն, չդանդաղեն, չծուլանան։

Եղավ որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը ուր ապրում էր մեծահարուստ մարդը-Եղավ, որ տարիներ հետո, թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապրում էր մեծահարուստ մարդը։

Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա-Ե՞րբ պիտի եկեղեցու երկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա։

Ուսումնական տարվա ամփոփում 3

  • Մայրենիի պարապմունքների ընթացքում նշե՛ք այն նախագիծը, որով աշխատելը ձեզ դուր է գալիս: Հիմնավորե՛ք:

Իմ ամենասիրելի նախագիծը <<Պոեզիա>> նախագիծն է, որովհետև ես սովորում եմ նոր բանաստեղծություններ և իմանում եմ նոր բառեր։

  • Ի՞նչ եք կարդացել և սովորոել Մայրենիից:

Բանաստեղծություններ

Պապն ու թոռը

Վաճառականի խիղճը

Թարգմանություններ

  • Ո՞ր բանաստեղծությունն է ձեզ ավելի շատ դուր եկել՝ ներկայացրե՛ք ձայնագրությամբ:

Ինձ ամենաշատը դուր է եկել <<Էստոնական երգ>>-ը, որը գրել է Վահան Տեյրանը։

Էստոնական երգ|Վահան Տերյան

  • Գրե՛ք՝ ի՞նչ նախագծերով կուզեիք աշխատել կամ ի՞նչ կփոխեիք այն նախագծերում, որոնցով աշխատում եք:

Ես չեմ ուզում որիշ նախագծերով աշխատել, քանի որ ես արդեն աշխատում եմ իմ ուզած նախագծով, որի անունն է <<Պոեզիա>>։ Ես այդ նախագծում ոչ մի բան չէի փոխի, որովհետև ինձ ամեն ինձ բավարարում է և դուր է գալիս։

  • Ներկայացրե՛ք Մայրենիի բաժինը՝ առանձնացնելով ձեր կատարած աշխատանքները: Նյութը ներկայացնել power point ծրագրով՝ անհրաժեշտության դեպքում հավելելով տեքստային մաս կամ նկարներ:

Իմ մայրենիի բաժինը

 

Ուսումնական տարվա ամփոփում 2

  • Մի քանի նախադասությամբ պատմեք, ներկայացրեք ձեր ամենասիրելի,  ուսումնական նախագծի մասին, ներկայացրե՛ք նախագծի բովանդակությունը, նպատակը:

Իմ ամենասիրելի նախագիծը <<Պոեզիա>> նախագիծն է։ Այս նախագիծի իմաստն այն է, որ ես ամեն հինգշաբթի, տեղեկանալով, թե որ բանաստեղծի ծննդյան օրն է եղել, սովորում եմ նրա բանաստեղծություններից մեկը ու ձայնագրում։ Այդ ամենը տեղադրում եմ իմ բլոգում։

  • Գրի՛ր քո կարծիքը տվյալ ուսումնական նախագծի վերաբերյալ՝ նշելով քո ձեռքբերումները, գիտելիքները: 

Այդ նախագիծն ինձ դուր է գալիս, որովհետև ես սովորում և իմանում եմ նոր բառեր այդ բանաստեղծություների օգնությամբ։

  • Ներկայացրե՛ք ձեր  ամենահաջողված աշխատանքը այդ նախագծի շրջանակներում իրականացրած և մի քանի նախադասությամբ բացատրե՛ք, նկարագրե՛ք:

Իմ ամենահաջողված աշխատանքը <<Պոեզիա>>նախագծից է՝ <<Թագադրում>> բանաստեղծությունը, որը գրել է Հովհաննես Շիրազը։ Բանաստեղծությունը շատ երկար էր, բայց ես կարողացա սովորել և ձայնագրել

Ձայնագրությունը և բանաստեղծությունը։

Թագադրում | Հովհաննես Շիրազ

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ