Ֆիլմեր Վահան Տերյանի մասին

7-8 նախադասությամբ գրավոր փոխադրե՛ք ֆիլմերը:

Ֆիլմերը նկարագրում, պատմում են Վահան Տերյանի մասին։ Այդ ֆիլմերում խոսում են հենց Վահան Տերյանի բարեկամները։ Նրանք այնպիսի բաներ են պատմում, որ այդ ինֆորմացիան հնարավոր չէ գտնել ինտերնետում։ Այդ ֆիլմերը դիտելուց հետո, ես ավելի շատ բան իմացա Վահան Տերյանի մասին։ Այդ ֆիլմերից երկոսը շատ նման էին իրար։ Ֆիլմերում կային դրվագներ, որոնք կրկնվում էին։ Ես այնտեղից իմացա, որ Տերյանը մահացել է թոքախտից 35 տարեկանում։ Նա ունեցել է մի աղջիկ, որի անունը Նվարդ էր։ Նվարդն ամուսնացել է Գևորգ Էմինի հետ։ 

Ի՞նչ սովորեցիք, իմացաք Վահան Տերյանի մասին:

Իմացա, որ Վահան Տերյանը ծնվել է 1885 թ․ Ախալքալաքի Գանձա գյուղում։ Ապրել է 35 տարի։ Նա Թիֆլիսում սովորել է ռուսերեն և ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան, հետո՝ Մոսկվայի պետական համալսարան։ Նա հայերենից ռուսերեն թարգմանություններ է արել։ 

Ո՞ր ֆիլմն ամենաշատը հավանեցիր, ինչո՞ւ (պատասխանդ պատճառաբանի՛ր):

Ես ամենաշատը հավանեցի առաջին ֆիլմը, որովհետև այնտեղ էին Վահան Տերյանի բարեկամներն ու ծանոթները, որոնք պատմում էին Վահան Տերյանի մասին, ասում էին իրենց կարծիքները։ 

Ֆիլմերը՝

,,Տան մեծը,, հաղորդաշարի անդրադարձը Վահան Տերյանին

Հայադարան-Վահան Տերյան

Վահան Տերյան-կենսագրական ֆիլմ

Աշխարհագրություն | Ձմեռային ճամբար

1․ Վերլուծե՜լ հողային ռեսուրսների աշխարհագրությունը։

Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով:
Դա մոտավորապես այնքան է, ինչքան մեր մոլորակի ցամաքային մակերեսն է, (չհաշված
սառցապատ Անտարկտիդան ու Գրենլանդիան և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը կազմում է 13.1 մլրդ. հա:

2․ Նշե՜լ հանքային ռեսուրսներով հարուստ շրջանները։

Հանքային ռեսուրսները՝ դրանք, այլ անունով, օգտակար

հանածոներն են, որոնք կուտակված են աշխարհագրական թաղանթի քարոլորտում։ 

Հանքային ռեսուրսները բաժանվում են 3 խմբի՝ վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային։

3․ Վերլուծե՜լ թե ջրային ռեսուրսները, ի՞նչ ազդեցություն են ունենում Երկրագնդի վրա։

Երկրագունդը ընդհանուր առմամբ ջրային ռեսուրսներով ապահովված է: Հիշենք, որ Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր
մոլորակի մակերեսի 71 % (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը (մոտ 98%)
ծովի աղի ջրերն են, որոնք պիտանի չեն ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության
մեջ օգտագործելու համար:

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2.5 %-ն են անուշահամ ջրեր: Դրանցից էլ միայն
մոտ 1%-ն է վերականգնվող (ամեն տարի համալրվող ջուրը), որը և մենք հնարավորություն
ունենք օգտագործել: Դա մթնոլորտային տեղումների ջրային ռեսուրսներն են, որոնք թափվելով
Երկրի մակերևույթին, առաջացնում են գետային հոսք: Այդ հոսքը տարեկան կազմում է ոչ
ավելի, քան 45 հազ. կմ3, այսինքն երկրագնդի վրա կուտակված անուշահամ ջրի ընդամենը
0,16%-ը:

Ջրային ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի
շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն ջուրը քանակապես
չի սպառվում։

4․ Ի՞նչ է կենսաբանական ռեսուրսը, և ի՞ նչ ֆունկցիա են իրականացնում Երկրագնդի վրա։

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ
ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք
միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է
ընկնում կենսազանգվածի 98%-ը:

Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը
գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում
պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրա կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից:

5․ Ներկայացնե՜լ որևէ ռեսուրսի մասին լրացուցիչ նյութ։

Նավթ

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97 % թեթև նավթերից մինչև նույնիսկ 50 % ավելի ծանր նավթերում և բիտումեններում:

Նավթահումքի ածխաջրածինները առավելապես ալկեններ են, ցիկլոալկեն, և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նրա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված են ազոտից, թթվածնից, և ծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից են երկաթը, նիկելը, պղինձը և վանադիումը: Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը։

OilConsumptionpercapita.png

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել է Է. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին՝ Թիթուսվիլում, Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ)։ Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրև կերոսին:

Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվել Եվրոպա, նավաստիների վախից՝ կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ։ Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որ Լոնդոն հասավ։ Ամերիկական նավթը առաջին անգամ Ռուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապես Սանկտ Պետերբուրգում:

Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են 1864 թվականին Կուբանում, 1890 թվականին շահագործվել են Գրոզնիում, 1900 թվականին Ֆերգանայում: 1870 թվականների սկզբից շահագործվել Բաքվի նավթը։ Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին։ Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է 1823 Մոզդոկի մոտ, 1848 թվականին գործարկվել է Անգլիայում, 1849- ին Ֆրանսիայում: Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ) 1854 թվականին կիրառվեց նավթանյութերի թթվահիմնային մաքրումը: Էլզասում (Ֆրանսիա) 1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %- ից հասավ 28-60 %- ի (1866 թ. Ջ. Յունգ)։ 1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրաժեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը։ Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը 1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագործվեցին ԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.)։ Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել է ԱՄՆ-ում 1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն։ Առաջինը Ռուսաստանում կառուցվել է 1978 թվականին։ Իսկ 1897-1907 թվականներին կառուցված Բաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ։

Մատենադարան

Հունվարի 16 մեր ջոկատը գնաց մատենադարան <<Փոքրիկ խմբավար>> նախագծով։ Մենք բաժանվեցինք 2 խմբի, առաջին խումբը առանձնացավ մեզանից, իսկ մեր խումբը գնաց և նստեց մի փոքրիկ դահլիճում, մեզ դահլիճում ցույց տվեցին, թե՝ ինչպես են հին ժամանակներում ստացել գույներ, մագաղաթներ, թղթեր և այլն։ Իսկ հետո մյուս խումբը եկավ մեր դահլիճ, իսկ հետո մատենադարանի աշխատողները տալիս էին մեզ տարբեր հարցեր մեր անցածի նկատմամբ: Մի խումբը սովորել էր ուրիշ նյութ, իսկ մյուս խումբը այլ նյութ:  Եվ հարցերը խառնված էին իրար, կես հարցերը այնպիսի հարցեր էին, որոնք մեր խումբը չէր սովորել, իսկ մյուս խումբը սովորել էր։ Եվ այդպես հարցերին պատասխանելով սովորեցնում էինք մյուս խմբին մեր անցած նյութերը: Իսկ հետո մենք բարձրացանք վերև և տեսանք տարբեր ձեռագրեր, տեսանք նաև մեր լեզվով գրված ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը: Ամենափոքր գիրքը 20 գ. էր, իսկ ամենամեծը 28 կգ.: Երբ մենք գրքերը նայեցինք, դուրս եկանք մատենադարանից և գնացինք պոնչիկանոց։ Այնտեղ կերանք պոնչիկներ և գնացինք դպրոց, իսկ դպրոցից արդեն տուն:

Մատենադարան

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։

1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։

1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի N 71 որոշմամբ Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները, տպագրության են պատրաստ Զ և Է հատորները։ 1959-ից ցայսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 300 անուն գիրք[2]։

1982-2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2018 թվականից Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը։ 2018 թվականից տնօրենն է Վահան Տեր-Ղևոնդյանը։

Նախագիծ 1 | Աշխարհագրություն

  • Ներկայացնում ենք աշխարհագրության ձևավորման պատմությունը

Աշխարհագրության մասին կարևոր նյութ է պարունակաում Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ տրված են տեղեկություններ այն ժամանակ հայտնի աշխարհի, հատկապես Հայաստանի և հարևան երկրների աշխարհագրական տեղադիրքի, բնության և բնակավայրերի մասին։ 6-րդ դարի սկզբին Հայաստանում ստեղծվեց վաղ միջնադարի աշխարհագրության եզակի գործերից մեկը՝ «Աշխարհացոյցը»։ Աշխարհագրական առաջադեմ գաղափարներ շարադրեց Անանիա Շիրակացին, որն իր աշխատություններում տվել է Երկրի գնդաձևության գաղափարը, մակնթացություններնու տեղատվություններն համարել Լուսնի ձգողության ուժի հետևանք։

Աշխարհագրությունն բուռն զարգացում ապրեց հատկապես XV-XVII դարերում՝ Աշխարհագրական մեծ հայտնագործություններ շրջանում։ XVII-XVIII դարերում կատարելագործվեցին հետազոտության մեթոդները, ստեղծվեցին նոր գործիքներ։ XVIII-XIX դարերում Վենետիկի՝ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունում ստեղծվեցին մենագրություններ՝ Աշխարհագրության և պատմական Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ։ XIX-XX դարերում աշխարհագրական միտքը զարգացավ նաև Անդրկովկասում։

1843-1844 թվականներին Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց առաջին օդերևույթական դպրոց կայանը, որի տվյալների հիման վրա 1846 թվականին գրեց «Երևանի օդի ջերմաստիճանը» հոդվածը։ Նա մի շարք հոդվածներում տեղեկություններ տվեց Հայաստանի գավառների աշխարհագրության մասին։

  • Ներկայացնում ենք մայրցամաքների ձևավորման աշխարհագրությունը։

Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ գերպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։

Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։

  • Խմբային աշխատանքի միջոցով պատրաստում ենք զեկույց կատարված աշխատանքի վերաբերյալ

 

 

Արձակուրդային առաջադրանքներ

493.

Ա) 1443    Բ) 483    Գ) 975    Դ) 12

494.

Ա) 756    Բ) 795    Գ) 17800    Դ) 53.000

495.

Ա) 173264    Բ) 141246‬    Գ) 185310‬    Դ) 20026‬

496.

Ա)

497.

Ա) Պարզ թվեր չկան

B) 642 պարզ թիվ է, իսկ մնացած թվերը պարզ չեն

498.

Ա) 26

Բ) 26

Գ) 1

Դ) 1

499.

Ա) 24

Բ) 26

Գ) 35

Դ) 210

500.

Ա) 110

Բ) 1100

Գ) 11000

Դ) 11000000

501.

502.

503.

504.

Ա) >

Բ) >

Գ) >

Դ) >

505.

Ա) <

Բ) <

Գ) <

Դ) <

 

 

շաբաթվա աշխատանքներ

Մասնակցեցինք <<Հակաբացիլ Կոմիտաս >>  համերգ-ներկայացմանը,  իրականացրեցինք  Հարավային դպրոցում կազմակերպված <<Դաջվածքներ>>  և  <<Գունավոր անձրևներ>> տոները:

մենք դպրոց ամենօր անում ենք այս ամենը։ Նրանքեն լողը, հեծանիվը, բակային խաղերը, միջավայրի խնամքը, երգը, պարը:

Արշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի

arzakani_surb_astvatsatsin_church

«Բարձունքների հաղթահարում»,  նախագծերի շրջանակներում մայիսի 30-ին, Հիմնական դպրոցի հետ համատեղ, արշավում ենք դեպի Արզական Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի, հետևյալ ուղիով՝ Նոր Հաճնի կամուրջ-Քարաշամբ-Արգել-Արզական: Արզական գյուղի գյուղապետարանից՝ քայլարշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՐԱՆ

մենք ամսի 21-ին, ուրբաթ օրը իմ դասարացիների և ընկեր Շամիրյամի  հետ գնացիք Երևանի պտմության թագարան, Այնտեղ մեզ ասում էին, որ նախկինում մեքենա և մեծ մեքենաներ չկայն, իրանց տեղը գնում էր տրամվայ այդ տեղափոխման միջոց է, որը գնում է ռելսերի վրայով և նրան շարժում էր ձիերը նրանք կապված էին թելերով: Այնտեղ կայն հին ֆոտոխցիկներ որոնց միջոցով նկարահնում էին ֆիլմ էր, նրա կարեվոր մասը դա նրա վրայի մեծ շրջանը և դա միանում էր եփվոր սխմում ենք փոքրիկ կոճակին ու այդ շրջանի մեջ մեկ շատ փոքրիկ բաներ բացում և ֆոտոապարատը միանում էր և նկարողը աչկը բերում էր ֆոտոապարատի ամենա փոքրիկ շրջանի մոտ այդպես նա տսնումեր թե ինչ է նկարում ֆոտոապարատը: Հին ժամանակներում Հրապարակի ժամացույցը կառուցվածեր ապակուց և միանքամ նա ջարթվեց և հանեցին այդ ժամացույցը և դրեցին պլասմասից նոր ժամացույց դրեցին հրապարակում հիմա որ գնաք հրապարակ կտեսն եք այդ ժամացույցը և հին ժամանակներում Երևան քաղաքի անունը ուրիշեր ասում էին Էրեբունի հետո դրեցին Երևան և Երևանը քաղաքի թագավորը դա Արյուծն է և մեզ այնտեղ ցույց տվին հետաքրքիր բաները:

 

ահա մեր ֆոտոշարքը:

 

foto-12foto-2foto-11foto-7foto-4foto-5foto-3foto-8foto-6foto-9foto-13