Նախագիծ

  • Ուսումնասիրել մայիս ամսվա երեք պետական տոները/ մայիսի 1-ը, 9-ը,28-ը/

Մայիսի 1- Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը:Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը: Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը:

Մայիսի 9-Հաղթանակի օր, տոն՝ նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965 թվականից Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է: Նաև Շուշիի ազատագրման օրն է։

Մայիսի 28-Առաջին հանրապետության օր, Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Այս տոները միասին կոչվում են եռատոն

  • Ուսումնասիրելուց հետո կազմել տաս հարց իր չորս տարբերակով։

Սեղմիր

  • Պատմական խաղի ստեղծում

Սեղմիր

Реклама

Դաս 14

Carthaginianempire

Հռոմեկան տերության կազմավորումը

  1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:

Ներկայիս Թունիսի տեղում, հնագույն ժամանակներում եղել է ծաղկուն և հզոր մի քաղաք՝ Կարթագեն անունով։ Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական նավերով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները։ Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց միջերկրածովյան մի շարք կղզիներ բացառությամբ Սիցիլիայի։ Հիմնել են Տյուրոսից գաղթած փյունիկեցիները մ.թ.ա. 825 թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել մ.թ.ա. 650 թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել Միջերկրական ծովի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Читать далее

Դաս 12

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

1.png

1.png

Հին Իտալիայի բնական պայմանները և ազգաբնակչությունը

Հռոմը գտնվում էր Իտալիայում՝ Ապենինյան թերակզում, և այդ տարածքի բնիկ ցեղերն էին էտրուսկները, լատինները և հույները:

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք- պետությունը հիմնվել է Ք. ա. 753 թ. Միջին Ւտալիայում՝ Տրիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը:

Իմ կարդացած առասպելը

Ես պատմություն հորինելու տեղը մի առասպել եմ կարդացել եմ մի առասպել, թե ինչպես է ստեղծվել Հռոմը: Տրոյայի կործանվելուց հետո փրկված տրոյացիները փախան մի երկիր,որի անունը Ալբա Լոնգա էր , այդ երկրի թագավորի անունն էր Նումիտոր: Նումիտորին իր եղբայրը գահնկեց արեց հետո իր տեղը գալով սպանեց իր եղբոր տղուն և ուղարկեց Նումիտորի աղջկան Վեստա աստվածուհու տաճար: Հետո այդ աղջիկը ունեցավ երկու զույգեր այդ զուգերին տեսնելով թագավորը վախից ուղարկեց մի ստրուկ, որ իրեն գցի Տիբրոս գետը, բայց մարդը վխեցավ մոտիկանալ գետին, որովհետև այդ ժամանակ այնտեղ մեծ ալիքներ էին, և հույսով, որ ալիքները կսպանեն զույքերին դրեց րենց ափին: Այնտեղով քայլում էր իր ձագերին կորցրած մի գայլ, որը վերցրեց երեխաներին և պահեց իրենց իր մոտ: Հետո մի ագարակատեր վերցրեց տղաներին և աճացրեց իր մոտ իրենց անունը դնելով Ռոմուլ և Ռեմ, և վերջում պատմեց իրենց որտեղից են իրենք: Նրանք գնացին հետ իրենց երկիր: Դրանից հետո նրանք որոշեցին սարքեն մի երկր, բայց այն հարցից, թե ով կլինի թագավորը նրանք կռվեցին:Նրանք գնացին այն տեղը, որտեղ իրենց գայլը վերցրեց, Ռոմուլը մի գիծ գծեց, որտեղով անցավ գետը, բայց Ռեմը անցնելով այդ գետը մահացավ իր եղբոր ձեռքից: Իսկ Ռոմուլը դրեց իր երկրի անունը Հռոմ:

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրոկներ:Այդյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ: Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածծքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց, ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ, այդուհանդերձ հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմին, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ:Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը:Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:

Տոհմերի ավագանիները (շուրջ 300 հոգի) կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը՝ Ծերակույտը (Սենատ): Այն որոշում էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը:

Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը, սակայն, ժառանգական չէր, նրան ընտրում էր Ծերակույտը՝ աշխարհաժողովի համանականությամբ

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց. Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում:Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստմարդկանց եկամուտի:Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների:Դրանից օգտվելով՝ Հռոմի վերջին արքան՝ տարքվինիոսը, որոշեց աշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից բռնություններ գործդրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց: Հետո ծերակույտը որոշեց, որ Հռոմում էլ արքա չի լինելու, ծերակույտից ընտրվելու են որոշ մարդիկ և կառավարելու երկիրը (Կոնսուլները):

Դաս 13

  • Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Պատրիկները հին Հռոմում սկզբնապես, հավանաբար, տոհմական համայնքի մեջ մտնող ամբողջ բնիկ բնակչությունն էր, որը կազմում էր հռոմեացի ժողովուրդը և հակադրվում էր պլեբեյներին․ տոհմական համայնքից երևելի ընտանիքների առանձնանալուց հետո՝ տոհմական ազնվականությունը։ Մեր թվարկությունից առաջ VI դարի վերջից, պետության առաջացման ժամանակաշրջանում, պատրիկները վերածվել են Հռոմեական հանրապետության տիրապետող դասակարգ-խավի․ նրանց հզորության տնտեսական հիմքը հասարակական հողից օգտվելու բացառիկ իրավունքն էր։ Պլեբեյներին հռոմեացի ժողովրդի կազմի մեջ ներառնելուց, նրանց իրավունքները պատրիկների իրավունքներին հավասարեցնելուց (մ․ թ․ ա․ III դ․ սկիզբ) հետո, պատրիկների և պլեբեյների վերնախավերի միաձուլումից առաջացել է նոբիլիտետը։ Կայսրության ժամանակաշրջանում ձևավորվել է նոր պատրիկություն և կազմել ծերակուտական խավի արտոնյալ մասը, նրա մեջ ներգրավվել են կայսեր առաջ քաշած անձնավորությունները։

  • Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են որոշակի ժամանակով, հասարակապետություն:

Պետություն, երկիր

  • Պատմիր Հռոմեկան բանակի կառուցվածքի մասին

Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում բանակի անձնակազմի թիվը սովորաբար կազմում է մինչև 100 հազար մարդ, սակայն կարող էր նաև ավելանալ, հասնելով մինչև 250—300 հազար և ավելի մարդու։ Հռոմեական բանակն ուներ իր ժամանակի համար լավագույն սպառազինությունը, փորձառու և լավ պատրաստված հրամանատարական կազմ, աչքի էր ընկնում խիստ կարգապահությամբ և զորապետների ու զորավարների բարձր ռազմարվեստով։ Հռոմեացի զորապետներն ու զորավարները կարող էին կիրառել մարտական գործողությունների վարման ամենակատարյալ եղանակները՝ ձգտելով հասնել հակառակորդի լիակատար ջախջախմանը։

Դաս 11

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Մ.թ.ա. 332-331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս`   Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա: Հետագայում պարսիկներն առանց դիմադ-
րության հանձնեցին իրենց մայրաքաղաքը՝Պերսեպոլիսը:

Հետագայում պարսիկներն առանց դիմադրության հանձնեցին իրենց մայրաքաղաքը՝
Պերսեպոլիսը:  Այն կողոպտվեց ու ավերվեց: Այնուհետև Ալեքսանդրը հպատակեց-
րեց Արևելքը՝ ընդհուպ մինչև Հնդկաստան:

Читать далее

Դաս 10

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

  • կառավարման թվականները

Արտավազդ Բ- մ․թ․ա 55-34

Արտաշես Բ- մ․թ․ա 30-20

  • ներքին քաղաքականությունը

Արտավազդ Բ- Արտաշեսյան այս արքան Տիգրան Մեծի օրինակով վարել է երկդիմի բարդ քաղաքականություն՝ պահպանելով հայոց պետականության հզորությունն ու անկախությունը։

Արտաշես Բ- Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։

  • Արտաքին քաղաքականությունը

Արտավազդ Բ- Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքել Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներից ելնելով Մեծ Հայքը հրաժարվել է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Արդյունքում՝ Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։

Արտաշես Բ-Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։

 

  • ժամանակագրությունը

Արտավազդ Բ

Իշխանություն մ․թ․ա․ 55–մ․թ․ա․ 34
Թագադրում Մ․թ․ա․ 55 թվականՏիգրանակերտ
Հանձնում Մ․թ․ա․ 34 թվական(մահվան կապակցությամբ)
Լրիվ անուն Արտավազդ Բ Արտաշեսյան
Ծնվել է՝ մ․թ․ա․ 1 հազարամյակ
Ծննդավայր Մեծ Հայք
Մահացել է՝ մ. թ. ա. 31 կամ մ. թ. ա. 34_1-0″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1]
Վախճանի վայր ԱլեքսանդրիաԵգիպտոս_1-1″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1]
Ազգություն հայ
Հարստություն Արտաշեսյանների թագավորություն Արտաշեսյանների թագավորություն
Նախորդ Տիգրան Մեծ
ժառանգական իշխանություն (որդուց որդի) ավագ որդի
Հաջորդող Արտաշես Բ
Տոհմ Արտաշեսյաններ
գերիշխան
Հայր Տիգրան Մեծ
Մայր Կլեոպատրա Պոնտացի
Երեխաներ Տիգրան ԳԱրտաշես Բև Արտավազդ Գ
Կրոնական հավատքներ Հայկական դիցաբանություն

Արտաշես Բ

Իշխանություն մ.թ.ա. 30մ.թ.ա. 20
Ծնվել է՝ մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝ մ. թ. ա. 20
Հաջորդող Տիգրան Գ
Տոհմ Արտաշեսյան
գերիշխան
Հայր Արտավազդ Բ

Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։

մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։

Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս

 

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Արտաշեսյանների տոհմը կործանվեց Տիգրան Դ-ի պատճառով։ Նրան սպանել են պատերազմի ժամանակ, երբ Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։

 

Իմ կարծիքով Արտավազդ Բ ավելի լավ թագավոր էր, քան Արտաշես Բ, որովհետև Արտավազդ Բ ավելի ուշադիր էր, շատ տարածքներ  գրավել։ Իսկ Արտաշես Բ կործանել էր Արտաշեսյանների տոհմը և կորցրել էինք շատ-շատ տարածքներ։

Երեխաների դաստիրակություն

detidrevgreece1.jpg

Հունաստանի քաղաքացիներին դաստիարակել էին համոզմամբ, որ իրենց հայրենասիրական պարտքն է ընտանիք և երեխաներ ունենալը: Նախապատվությունը տրվում էր տղաներին, քանի որ նրանք պետք է դառնային լիարժեք քաղաքացիներ, որոնք պատասխանատու էին նրա ապագայի համար: Նրանք Նաև կարող էին հոգ տանել իրենց տարեց ծնողների մասին: Աղջիկները ամուսնանալով՝ հոր իշխանությունից անցնում էին ամուսնու իշխանության տակ։

 

Ինչպես էին երեխաները ապրում հին Հունաստանում

Հին հույները նախընտրում էին շատ երեխաներ չունենալ: Տարածքը այնքան էլ մեծ չէր, որ այնտեղ կարողանային ապրել շատ մարդիկ, և քաղաքացիներնել չէին ուզում իրենց հարստությունը կիսել բազմաթիվ ժառանգների մեջ: Երեխան ստանում էր այնպիսի դաստիարակություն, որը պետք է դարձներ նրան լավ քաղաքացի և մարտիկ։

deti-Drevney-Gretsii.jpg

Նորածին երեխա

Ծնողները քաղաքացիներին տեղեկացնում էին երեխայի ծննդյան մասին, դարպասի վրա ձիթապտղի ճյուղը կախելու միջոցով՝ եթե դա տղա է, կամ ժապավեն՝ եթե դա աղջիկ է: Հաջորդ օրերին ծնողները հարազատներին ու հարևաններին հավաքում էին՝ աստվածներին զոհաբերություն կատարելու և միջոցառումը տոնելու համար:

Լքված երեխաներ

Հաճախ հույները փորձում էին ազատվել ոչ միայն ֆիզիկական թերություններ ունեցող երեխաներից, այլև ամբողջովին առողջ, հատկապես `աղջիկներից: Ընտանիքները, որտեղ երկու դուստրեր են եղել,  բացառություն են եղել: Դրա պատճառները պարզ են `կանայք չէին կարող կատարել այն խնդիրները, որոնք կարող են դրվել Հունաստանի երիտասարդ սերնդի ուսերին:

Հարմոնիկ կրթություն

Մինչև 7 տարեկան տղաներին մեծացնում էին ընտանիքում: Այնուհետև հայրը ընտրում էր ուսուցիչներին, որոնք սովորեցնում էին երեխայնի մարմնամարզություն, երաժշտություն, ընթերցանություն և գրել, ստիպում էին պատմել <<Իլիականն>> ու <<Ոդիսականը>>: 12 տարեկանից տղաները հաճախում էին գիմնազիաներ: Ստրուկը նրանց ուղեկցում էր մի ամբողջ օր, որը կոչվում էր «ուսուցիչ». Նա հետեվում էր աշակերտին, իսկ տանը ստիպում էր նրան կրկնել դասերը:

Հարմոնիկ կրթություն

Տղաներին ընտանիքում մեծացնում էին մինչև 7 տարեկան: Այնուհետև հայրը ընտրում էր ուսուցիչներին, որոնք սովորեցնում էին երեխայնի մարմնամարզության, երաժշտության, ընթերցանության և գրելու։ Ստիպված էին պատմել Իլյադին և Օդիսսեյին: 12 տարեկանից տղաները հաճախել են քերականական դպրոցներ: Ստրուկը նրանց ուղեկցում էր մի ամբողջ օր, որը կոչվում էր «ուսուցիչ». Նա հետեվում էր աշակերտին, և տանը ստիպում էր նրան կրկնել դասերը:

Տնային 21,03,2019

1.Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Զևսը-Օլիմպիական աստվածների հայրն էր, կյանքի արարիչը, երկնքի, լույսի, արդարության աղբյուրը: Ուներ նաև պատժիչ գործառույթ. շանթերով սաստում էր կարգազանցներին:

Ապոլոնը- Արեգակի, լույսի, ճշմարտության, գուշակության, բժշկության դիցն էր: Հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները:

Արտեմիսը- Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

Հերան- ընտանիքի, մայրության, բարոյական մաքրության դիցուհին էր, Զևսի կինը:

Ափրոդիտեն— գեղեցկության ու սիրո դիցուհին էր:

Հեփեստոսը— կրակի, դարբնության և ճարտարության դիցն էր:

Աթենասը- իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին էր:

Դեմետրան- մայր հողի և պտղաբերության դիցուհին էր:

Հերմեսը-Զևսի բանբերն էր: Նախապես հոտերի և հովիվների, ապա նաև ճանապարհների և առևտրականների պահապանն էր:

Պոսեյդոնը- գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:

Արեսը- ռազմի դիցն էր:

Դիոնիսոսը- պտղաբերության, խաղողի որթի, գինու և զվարճանքի դիցն էր, հովանավորում էր թատրոնը:

2.Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում  ապրող քո հասակակցի հետ:

Այդ դարում Հունաստանում կրթությունը և դաստիրակությունը եղել է ուրիշ ձև, իսկ հիմա ժամանակները անցել են կրթությունը և դաստիրակության ձևը փոխվել է։

3.Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:

Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:

Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:

Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:

Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:

Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:

 

4.Ներկայացնել Օլիմպիական խաղերի պատմությունը

28դար առաջ Հին Հունաստանում սկսեցին կազմակերպել մրցույթներ, որտեղ մարզիկները մրցում էին ուժով, ճարպկությամբ ու արագաշարժությամբ: Ամենախոշոր մրցումները կազմակերպվում էին Օլիմպիա քաղաքում և հենց ի պատիվ այս քաղաքի էլ մրցումները ստացան Օլիմպիական խաղեր անվանումը: Խաղերը կազմակերպվում էին  4 տարին մեկ և նվիրվում էին Զևս աստծուն: Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թվականը, երբ սկսեցին համարակալել խաղերը և գրանցել հաղթողների անունները:

Սկզբում Օլիմպիական խաղերի ընթացքում կազմակերպվում էին միայն վազքի մրցումներ, բայց շուտով մրցույթների շարքը ընդլայնվեց և ծրագրում ընդգրկվեցին նաև ըմբշամարտը, բռնցքամարտը, մարտակառքերով արշավը, նիզականետումը և այլն

Ապոլոն

Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։ Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա, և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։