Հիշողություն

Հիշողությունը մեզ օգնում է հիշել ամեն ինչ, ինչը մեզ հետ կատարվել է անցյալում։ Երբ ես առաջին անգամ եկա  դպրոց, ընկերացա իմ դասարանցիների հետ և շարունակեցինք իրար հետ դպրոցում սովորել։ Մինչև հիմա մենք իրար հետ ենք սովորում,  ընկերություն ենք անում։ Հիշողությունը լինում է և՛ վատ, և՛ լավ։ Երբ մարդիկ հիշում եմ լավը, նրանց դեմքին ժպիտ է առաջանում, իսկ երբ վատն են հիշում՝ նրանք տխրում են։ Ես ուզում եմ, որ մարդիկ միշտ լավ հիշողություններ ունենան և միշտ ուրախ լինեն։

Реклама

Տխուր մարդը

Կար մի տղա, անունը՝ Տիգրան։ Տիգրանն ապրում էր Սիրայում։ Նա շատ տխուր էր, քանի որ իր աչքի առաջ պատերազմում մահանում էին իր հարազատներն ու ընտանիքի անդմաները։Տիգրանը չէր կարողանում գտնել իր երջանկությունը և ուրախանալ։ Նա մի կերպ փախչում է Սիրիայից և գալիս Հայաստան։ Նա հասնում է Հայաստան, աշխատանք գտնում, տուն է գնում, ամուսնանում մի գեեցիկ ու բարի աղջկա հետ և շարունակում իր կյանքը Հայաստանում։  Երբ անծանոթները հարցնում են Տիգրանին, թե ուր են հարազատները, նա վերհիշում է ամեն ինչ և նորից տխրում։ Հարցնողներն էլ են իրենց վատ զգում և ներողություն խնդրում։ Տիգրանն ուրախանում էր իր ընտանիքով, երեխաներով ու հավատարիմ ընկերներով, որոնք հաճախ էին հավաքվում նրանց տանը՝ ընթրում, զրուցում։

avatar.jpg

Իմ ամենալավ օրը

Ես ունեցել եմ վատ օրեր, և ունեցել եմ լավ օրեր։ Եվ հիմա ես ձեզ կպատմեմ իմ ամենալավ օրի մասին։ Այդ օրը արևը շողում էր, մարդիկ ուրախ գնում էին իրանց գործերով, իսկ ես արթնանում էի, որ գնայի դպրոց, դպրոցից հետո ես եկա տուն և ինձ մայրիկս նվիրեց նոր համակարգչի մկնիկ։ Այդ օրը եկավ իմ հայրիկը Վրաստանից և նվիրեց նոր համակարգիչ։ Եվ ես զարմանքից շշմել էի։ Եկավ իմ եղբայրը, որպեսզի մնա շաբաթ, կիրակի մեր տանը։ Ես մի կողմից ել ուրախ էի, որ մոտիկանում է նոր տարին։ Այդ օրը եղավ իմ կյանքի ամենալավ օրը։

Ընկերություն

Ընկերներ պետք է ունենան բոլորը, թե մեծերը, թե փոքրերը։ Մարդիկ չեն կարող բոլորի հետ ընկերություն անել։ Կարող ենք ունենալ շատ ծանոթներ ու բարեկամներ, բայց ընկերները քիչ են լինում։ Իմ կարծիքով ընկերներին ընտրում են։ Ընկերը պետք է լինի ազնիվ, հավատարիմ և միշտ պատրաստ լինի օգնելու։ Ես էլ ունեմ հավատարիմ ընկերներ

Լավագույ ուսուցիչների թոփ հնգյակ

1, Գոհար Բալջյան (Մայրենի)-Ինձ համար առաջին հորիզոնականում Գոհար Բալջյանն է, որովհետև Նա մեզ 4-րդ դասարանից գիտելիք է տալիս։ Դասերը այնպես է կազմակերպում, որ մեզ համար հետաքրքիր լինի։

2, Մաիրամ Սարդարյան (Իտալերեն)-Երկրորդ հորիզոնականում Ընկեր Մաիրամն է, որովհետև Նա շատ լավ դաս է տալիս, Դասերը շատ հետաքրքիր են, Իդեպ նա Մեր դասարանի կրտսեր դպրոցում երկարացված օրի դասատու է։

3, Անահիտ Նաղդալյան (Ռուսերեն)-Երորդ հորիզոնականում Ռուսերենի դասատու ընկեր Անահիտն է, որովհետև նա ավելի շատ այնպես է անում, որ դասը հետաքրքիր լինի։ Օրինակ՝ մենք անցած ռուսերենի դասին վիկտորինա արեցինք և շատ հետաքրքիր էր։

4, Սյուզի Հակոբյան (Մաթեմատիկա)-Իսկ չորորդ հորիոնականում ընկեր Սյուզին է, մաթեմատիկայի դասատուն, որովհետև նա մեզ շատ պարզ է բացատրում թեմաներ, խնդիրներ և այլ բաներ, որոնք կապված են մաթեմատիկայի հետ։ Դասն էլ շատ հետաքրքիր է։

5, Ընկեր Ռուբիկ (Ֆիզկուլտ)-Հինգերորդ Հորիզոնականում ընկեր Ռուբիկն է Ֆուտբոլի դասատուն։ Ես նրան դրել եմ հինգերորդ հորիզոնականում, որովհետև Նա Մեզ Ֆուտբոլ խաղալ է սովորացրել, և օգնել է լավ խաղալ ֆուտբոլ։

Պատիժ կրթահամալիրում

Իմ կարծիքով, նախ աշակերտների հետ պետք է զրուցել, նրանց հասկացնել, որ իրենք սխալ են։ Եթե աշակերտները կրկնում են նույն սխալը ,այդ ժամանակ նոր պետք է մտածել պատժելու մասին։ Պատժելու տարբեր միջոցներ կան։Կարող են աշակերտի վատ արարքի, բացակայության, վատ պահվածքի, դասը խանգարելու, կամ ուսուցչին պատասխանելու համար տեղեկացնել ծնողին, որպեսզի ծնողը զբաղվի իր երեխայի դաստիարակությամբ՝ նախատելով կամ ինչ-որ բանից զրկելով։ Իսկ երբ այդ ամենը չի օգնում, այդ ժամանակ կարելի է դիմել տնօրենի կամ հոգեբանի օգնությանը։