Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին ծնվել է հուլիսի 17, 1817 թ․։ ծննդավայրը <<Ռուսական կայսրությունում>>, իսկ մահացել է Ապրիլի 19, 1900 թ․։

250px-Aivazovsky_portrait_by_Tyranov

նա եղել է ծովանկարիչ, նա դառձել է Ռուսական աշխահագրական ընկերության անդամ 1853 թ․։  Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, Նկարչի հայրը՝ Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Գրիգորի Այվազը (Հայվազը, ապա՝ Կոստանդին Հայվազովսկին) Այվազովսկին (1771–1841) Թեոդոսիա, Ղրիմ տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784–1860) հետ։

images (1)

Նրանց ընտանիքում էլ ծնվել է ապագա աշխարհահռչակ ծովանկարիչը: Գևորգի և Հռիփսիմեի ամուսնությունից ծնվել են երեք դուստր և երկու որդի՝ Հովհաննեսը և Սարգիսը (վերջինս հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է Գաբրիել անունը. տարիների ընթացքում Գաբրիել Այվազովսկին հասավ արքեպիսկոպոսի աստիճանի): Գևորգ Հայվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թ.ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր, ուստի երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն, բնականաբար, դասական ուղղագրւթեամբ՝ «Յովհաննէս Այվազովսկի» կամ «Օվաննէս Այվազեան»։ Տարբեր հավաքածուներում գտնվող նրա նկարներից մի քանիսը կրում են հենց այս ստորագրությունը, հայերեն՝ «Յովհաննես Այվազեան»։

images

Реклама