Նոյեմբերի 18-22

1*Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք
դուք քիմիական փոխարկում կատարել:
2* Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
3* Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով Օժտված ատոմներից որոշակի տեսակ է»:
4*Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից

Բարդ
բ) մեխը պատրաստված է երկաթից

Պարզ
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից

Բարդ

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից

Պարզ
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից:

Բարդ

15.11.2019

1Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելըբ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը,

դ) ջրի եռալը, ե) հայելու փշրվելը:

2Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.

ա) մեթանի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պող-

պատի ժանգոտումը խոնավ օդում:

3Ո՞րն է քիմիական երեւույթ.

1) շոգիացման հետեւանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից, 2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից, 3) բենզինի թորումը բնական նավթից, 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում:

 

1’Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:

Համը, հոտը, լուծվում է թե ոչ, գույնի փոփոխությունը։

Օրինակ՝ երբ ինչ-որ հյութ խառնում են ինչ-որ հյութի հետ և ստանում են նոր հյութը, որտեղ փոխվում է համը և գույնը։

Տնային առաջադրանք

1.Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) կավճի ու ջրի, բսպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դյուղի և բենզինի:

2.Լրացրե՛ք բաց թողած բառերը.

 «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն

ֆիզիկական և քիմիականհատկություններ, բնորոշ ատոմներ, մոլեկուլներ և իոններ, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3.Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.

ասպիրտ և ջուր

բկավիճ և ջուր

գկերակրի աղ և ջուր

դ) բենզին

4.Ավազը խառնվել է փայտի թեփի հետԱռաջարկե՛ք եղանակորի միջոցով հնարավոր է այդ  խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Գցել ջրի մեջ: Փայտը թեթև է և կմնա ջրի երեսին, իսկ ավազը իր ծանրության պատճառով չի կարողանա բարձրանալ:

5.Գեղամա լճի ջուրը թափանցիկ էբայց լուծված աղեր է պարունակումԻ՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Գոլորշիացնել

6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր էՊատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն ենԻ՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Թորել

7.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Բաժանիչ ձագարի օգնությամբ

8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:

Մագնիսի օգնությամբ առանձնացնել երկաթը, խառնուրդը լցնել ջրի մեջ ,փայտի խարտուքը հավաքել ջրի երեսից, իսկ ավազը ջրի հատակից և գոլորշիացնել ջուրը, որպեսզի շաքարավազը առանձնանա ջրից:

Քիմիան և գյուղատնտեսությունը

Գյուղատնետեսության մեջ շատ կարևոր դեր է խաղում ծառերի և բույսերի հատուկ խնամքը։ Այն մարդիկ, ովքեր ունեն այգիներ և զբաղվում են հողագործությամբ, պետք է ժանակին փխրեցնեն հողը, հատուկ թունաքիմիկատներով պետք է ցողեն ծառերն ու մրգերը, որպեսզի նրանք չհիվանդանան և չորդոտեն։ Իսկ որպսզի հողը պարարտացվի, օգտագործում են հոմուս և գոմաղբ։

Գոմաղբը երկարատև ազդեցության, պարարտանյութ է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Գոմաղբ.jpg

Հումուսը հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասն է, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։

gumus-pochvy-20.jpg