Ֆիզիկա փորձ

Մեխանիկական շարժում

Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմիների մեխանիկական շարժումը կոչվում է մեխանիկա։

Մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ մյուս մարմինների նկատմամբ, ժամանակի ընթացքում, կոչվում է մեխանիկական շարժում։

Մեխանիկայի հիմանական խնդիրը-որոշել մարմնի դիրքը տարածության մեջ, ժամանակի ցանկացած պահին։

Ֆիզիկա

1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումով չենք կարող:

4.Ինչ է վարկածը

Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:

5.Ինչ է օրենքը

Օրենքնը բացահայտում է բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

6.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկական տեսությունը բացահայտում է հայտնի երեւույթները,  կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Աշխատանքի ուժը, զանգվածը, և այլն: Իմ կարծիքով առանց չափումների դժվար թե գիտությունը առաջ գնար:

8..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

Այն սարքը, որով չափում ենք ֆիզիկական մեծությունը եւ ստանում թվային արժեքը , կոչվում է չափման գործիք:

10.Ինչ չափիչ   սարքեր եք ճանաչում: Թվարկեք

Քանոն, ջերմաչափ, վայրկյանաչափ:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Երկարությունը, ջերմությունը, ժամանակը:

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Բաժանումների գծիկները եւ գծիկների մոտ գրված թվերը կոչվում են սանդղակ:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Բնությունը և ֆիզիկան:Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան:Ֆիզիկական երևույթներ:Դիտումներ և փորձեր

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է Հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է, ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Ես բնության երևույթ ասելով հասկանում եմ այն ցանկացած փոփոխությունները, որոնք կան բնության մեջ ՝Օրինակ հրաբուխները, անձրևը, կարկուտը, ամպրոպը։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Լուցկու կոտրվելը

Ապակու կոտրվելը։

Մոմի հալումը

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:

բաժակ, աթոռ, սեղան, գիրք։

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Բոլոր առարկաները կզմված են նյութից

Պլաստմաս,կաուչոկ,կապրոն, ապակի

10.ինչ է մատերիան

Մատերիա ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկն է, ընդհանուր տերմին է, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարկվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։