Բարեկենդան| մայրենի

 

Բարեկենդան, Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Զատիկին նախորդող Մեծ պաս ընկած ժամանակաշրջանում։  «Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք խնդրել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեցությունից, հետագայում տոնին բնորոշ գծերը փոխանցվել են  Ամանորին: Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։

Այն հիշեցնում  Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ուտել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։ Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

Առաջադրանքներ

  • Երբ են տոնել բարեկենդանը: բարեկենդանը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Զատիկին նախորդող Մեծ պաս ընկած ժամանակաշրջանում
  • Ինչպես կբացատրեք տոնի անվանումը:-բարեկենդանը բաղկացած է «բարի», «կենդանություն» և «կենդանի» բառերից։ Բարեկենդանը նշանակում է բարի կենդանություն։
  • Հետագայում ո՞ր տոնին են անցել Բարեկենդանին բնորոշ մի շարք գծերը:

հետագայում տոնին հատուկ գծերը փոխանցվել են  Ամանորին

  • Երբ է առաջացել բարեկենդան տոնը:

Բարեկենդան տոնը առաջացել է հեթանոսական շրջանից։