Տրամաբանություն 03,09,2018

Սենյակում կա երկու ժամացույց, մեկը չի աշխատում իսկ մյուսը ամեն օր մեկ րոպե հետ է ընկնում։  Ո՞ր ժամացույցը տարվա մեջ ավելի շատ ճիշտ ժամ ցույց կտա։

Չաշխատող ժամացույցը։

2․ Յոթ խնձոր հավասարապես բաժանել 12 ընկերների միջև այնպես, որ խնձորներից ոչ մեկը չորսից շատ մասերի չբաժանվի։

3 խնձորը բաժանում եմ 4 մասի, բաժանում 12 ընկերներին, 4 խնձորն էլ բաժանում են 3 մասի և բաժանում ընկերներին։

3․ Ձուկը հավասրակշռում է 1 կգ կշռաքարով և այդպիսի ձկան կեսով։  Որքա՞ն է կշռում այն։

1500 գրամ։

4․ Ունենք 13 կգ ցորեն և նժարավոր կշեռք՝ 1 կգ կշռաքարով։  Ինչպե՞ս կարելի է 2 կշռումից հետո ստանալ 4 կգ ցորեն։

Կշռած չորենը դնել կշռաքարի հետ և այդպես կշռել։

5․ Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։

Պահեստային անիվը

  1. 2 ձկնորսը 2 րոպեում ուտում է 3 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 12 ձուկ։

6 րոպեում։

7.Ինչո՞ւ է վարսահարդարին ավելի ձեռնտու երկու ֆրանսիացու մազ կտրել քան մեկ անգլիացու։

Երկու Ֆրանսիացին ավելի շատ գումար կտան, քան անգլիացին։

  1. Տղան պնդում է, որ երկու օր առաջ ինքը տաս տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին։ Տղան արդյո՞ք ճիշտ է խոսում։

ոչ

9․    1, 2, 3, 4, …, 98, 99 թվեր շարքում զույգ թվերն են շատ, թե՞ կենտ թվերը։

Կենտ թվերը։

  1.  Մենք ունենք հինգ հատ 2 թվանշան ՝ 2, 2, 2, 2, 2։ Մաթեմատիկական գործողությունների միջոցով ստացեք 15 թիվը։

22։2+2+2=15

  1. Ութ հատ8-ի օգնությամբ ստացեք 1000։

888+88+8+8+8

  1. Վ + Ե + Ց = Վ x Ե x Ց = 6

1+2+3=1x2x3=6

Տառերի փոխարեն տեղադրեք թվեր։

  1. Գտեք պատկերներ, որոնց մակերեսները իրար հավասար են։

B C

  1. Աստղի և կանոնավոր վեցանկյան պարգծերը իրար հավասար են։ Վեցանկյան կողմը 12 սմ է։ Հաշվիր աստղի կողմը։

1 սմ 2 մմ

  1. Կարմիր գիծը արդյո՞ք համաչափության առանցք է։ Թվարկեք պատկերներ, որ ունեն համաչափության առանցք։

Շրջան, ուղղանկյուն, խորանարդ։

 

Իմ մասին

Բարև ձեք, ես Արմանն եմ։ Ես շատ հետաքրքրասեր եմ, ունեմ շատ նախասիրություններ։ Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, ճամփորդել, ֆիլմ դիտել, լողալ, չեմ սիրում քնել, վատ երաժշտություն լսել, վիճել։ Ես շատ ընկերասեր եմ, ունեմ ընկերներ թե՛ դպրոցից, թե՛ բակից։ Ես սևահեր եմ, ոչ թե շիկահեր։ Մայրիկիս աչքերը կանաչ են, իսկ իմը՝ շագանակագույն։ Ես սիրում եմ, որ աղջիկների մազերը լինում են երկար, իսկ տղաներինը՝ կարճ։ Ես միջահասակ եմ, եղբայրս՝ բարձրահասակ։ Մեր ընտանիքը մեծ է, ընատնիքիս անդամններն են-պապիկը,տատիկը,հայրիկը,մայիկը,ես և եղբայրներս։