25.11.2019

Պարապմունք 19

1) Ձևափոխեք արտահայտությունը բերելով կատարյալ տեսքի բազմանդամի.

ա) 4(x-y)+7(x-y)=11*(2x-2y)

բ) 2a-3(b-a)=2a-3+b

2)Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 3a+ 3b=3(a+b)

բ) 2x-2y=2*(x-y)

գ) 5a+10=10+(5+a)

դ) 14-7y=14-(7+y)

ե) 12x+6y=(12*x)+(6*y)

զ) 4-4a=4-(4*a)

է) ab-bc=(a+b)-(b+c)

 

Счастье | Երջանկություն

Бог слепил человека из глины, и остался у него неиспользованный кусок.

— Что ещё слепить тебе? — спросил Бог.

— Слепи мне счастье, — попросил человек.

Ничего не ответил Бог, и только положил человеку в ладонь оставшийся кусочек глины.


Աստված մարդուն սարքում է կավից, և նրա մոտ մնում է չօգտագործված կտոր։

— Ի՞նչ նորից սարքեմ քեզ համար- հարցրեց Աստված։

— Երջանկություն սարքիր ինձ համար- խնդրեց մարդը։

Աստված չպատասխանեց և միայն մարդու ափի մեջ դրեց մնացած կավի կտորը։

Նոյեմբերի 25-30

  • Ներկայացնել իրավիճակը Հայաստանի արևելյան մասում 5-րդ դարի առաջին կեսին:

Մինչև 5-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, իսկ հետո Դվինը։ Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից  հետո Հազկերտ Բ-ն  թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն, սակայն 440-ական թվականներին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրն իրագործելու համար 442 թվականին հայոց այրուձին սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերագմելու։ 447 թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգային ու կրոնական զգացումները։

  • Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային։

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:

450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

  • Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451թ.Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր: