Վ․ Տերյան կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ ջվալօրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

հարցեր

1,Բանաստեղծությունն ինչ գույն ունի, ինչ համ ունի

 

Ես կարծում եմ, որ այս բանաստեղծությունը կապույտ է և ունի քաղցր համ։

2,Ինչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս

 

Ես ըզգում եմ սեր և կարոտ։

3,հեղինակը իր կյանքի ո՞ր շրջանի մասին է խոսում

 

հեղինակը խոսում է  իր կյանքի մանուկ շրջանի մասին

4,Ո՞վ է իլիկ մանողը, ո՞ր տողերից իմացար

Իլիկ մանողը նրա տատիկն է

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

 

5,ինչ կարող ես պատմել քո տատրիկ մասին:

 

Իմ տատիկը շատ աշխատասեր է, մաքրասեր, կարդում է գրքեր և իր թոռնիկներին շատ է սիրում։

 

Оставьте комментарий